Sunday, 05 07 2026
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

Վերջնական տեքստն իմ ձեռքի տակ է. ԱլԳ հռչակագրի տեքստի վրա լուրջ աշխատանք է կատարվել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին մասնակցել է Եվրոպական լիբերալների և դեմոկրատների ալյանսի կողմից կազմակերպված Կլոր սեղանին, որին մասնակցել են քաղաքական ուժեր Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, Արևելյան գործընկերության երկրներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը մանրամասներ է հաղորդել քննարկվող թեմաներից:

-Պարոն Մարուքյան, օրակարգում ի՞նչ թեմաներ էին ընդգրկված:

-Քննարկել ենք նոյեմբերի 24-ին սպասվող գագաթնաժողովը: Մեզ համար սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է ստորագրի շրջանակային համաձայնագիր։ Բացի այս Կլոր սեղանից, ես նաև այլ հանդիպումներ եմ ունեցել, որը կազմակերպվել էր «Հայաստանի եվրոպական ընկերներ»-ի կողմից: Եվ ԵՄ տարբեր մարմիններում՝ և՛ հանձնաժողովում, և՛ արտաքին կապերի մարմնում, և՛ Եվրոպական պառլամենտում տարբեր հանդիպումներ եմ այսօր ունեցել՝ կապված սպասվող իրադարձությունների հետ, ներկայացրել եմ Հայաստան-ԵՄ սպասվող իրադարձությունների շուրջ մեր մոտեցումները:

-Ի՞նչ եք կարծում, նոյեմբերի 24-ին կունենա՞նք ստորագրված փաստաթուղթ: Դեկտեմբերի 1-ին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Իշխանությունը նշում է, որ հայկական կողմը լիովին պատրաստ է, և որ գնդակը ԵՄ դաշտում է:

-Այս պահին եղած տեղեկատվությունն այնպիսին է, որ որևէ խնդիր չկա ստորագրման հետ կապված: Ե՛վ եվրոպական կողմը, և՛ հայկական կողմն արդեն հաստատել են, որ ստորագրվելու է փաստաթուղթը նոյեմբերի 24-ին: Մեզ համար կարևորն այն է, որ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին, միայն հայտնի չէ, թե Հայաստանի կողմից ով է լինելու՝ ԱԳ նախարա՞րը, թե՞ նախագահը: Հանդիպումների ընթացքում ես ավելի շատ կենտրոնացել էի շրջանակային համաձայնագրի դրույթների իրագործման վրա, թե այդ իմպլեմենտացիան ինչպես է տեղի ունենալու, քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր ուժերը ինչ դերակատարում են ունենալու դրա իրականացման գործընթացում:

-Այս ընթացքում մտահոգություններ են հնչում, որ եթե անգամ ստորագրվի այս համաձայնագիրը, իշխանությունն ի վիճակի չի լինի այն կյանքի կոչել: Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա վերահսկող դերակատարություն ունենալ:

-Համաձայնագրի կյանքի կոչումը բոլորիցս է կախված՝ թե՛ ընդդիմությունից, թե՛ նաև քաղաքացիական հասարակության մարմիններից, թե որքանով ենք մենք պահանջատեր, որքանով ենք մենք տեղյակ և որքան կարող ենք ուժ կուտակել դրանք իրագործելու համար: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Ելք» դաշինքն ամեն բան անելու է, որ այդ խնդիրները հերթականությամբ դնենք մեր առաջ և լուծելով գնանք առաջ: Այսինքն՝ համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները մեզ համար մեխանիզմներ են, որոնց մենք հետևողականորեն հետևելու ենք, որ դրանք կյանքի կոչվեն և իրագործվեն: Այսինքն՝ մենք միայն ու միայն դրական ազդեցություն ենք ակնկալում և կարող ենք ունենալ դրա իրագործման մեջ: Մենք քննարկումների ընթացքում խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք համագործակցել ԵՄ-ի հետ, որպեսզի շրջանակային համաձայնագիրն անընդհատ մոնիթորինգի տակ լինի և քայլ առ քայլ իրագործվի: Եվ, բնականաբար, ԵՄ-ն համագործակցելու է թե՛ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, թե՛ նաև քաղաքական ուժերին և առաջին հերթին մեզ հետ՝ որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժ: Վստահ եղեք, որ մեր ձայնը լսելի է լինելու յուրաքանչյուր իրականացվող կամ չիրականացվող բարեփոխման հետ կապված, և որևէ բան անհնար է լինելու թաքցնել կամ իմիտացիա անել, կամ ցույց տալ, որ իբր թե անում ենք, բայց թղթի վրա անենք: Մենք դա թույլ չենք տալու:

-Պարոն Մարուքյան, ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում եղած ձևակերպումները կարո՞ղ են արդյոք խոչընդոտել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ հաշվի առնելով, որ հնարավոր է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի համար ոչ ցանկալի ձևակերպումներ լինեն: Ի՞նչ քայլեր են իրականացվում հռչակագրի տեքստի փոփոխության ուղղությամբ:

-Բնականաբար, ԱլԳ հռչակագրի տեքստի վրա շատ լուրջ աշխատանք է տարվել, այս պահին եղած վերջնական տեքստն իմ ձեռքի տակ է, որը, ըստ էության, ներառական ձևով ներկայացնում է բոլոր կողմերի դիրքորոշումը։ Մենք չստորագրելու առիթ չունենք: Տեսեք, այնտեղ խնդիր էր, որ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան պնդել են, որ իրենց կոնֆլիկտների մասին պետք է անպայման ձևակերպումներ լինեն, և որի արդյունքում ձևակերպումներ են տրվել ԼՂ հակամարտության խնդրի հետ կապված, և այստեղ մեզ համար որևէ խոչընդոտող բան չկա, որ կարող են ասել, որ սա մեզ կխանգարի մասնակցելու ԱլԳ գագաթնաժողովին:

Ի դեպ, ինվեստիցիոն հիմնադրամ է ստեղծվելու, որով ներդրումներ են արվելու ասոցացված երկրներում՝ Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան: Ես հարց բարձրացրի, որ Հայաստանը կրկին այստեղ չի ներգրավված, քանի որ մենք Ասոցացման համաձայնագրի անդամ չենք, բայց եթե մենք շրջանակային համաձայնագիրը հաջողակ իրականացնենք, կարծում եմ, հեռու չէ այն օրը, որ նաև մեզ հետ կապված կարող են լինել ֆոնդեր, և Հայաստանում նույնպես լինեն ներդրումներ, եթե ՀՀ-ն այն ռեֆորմները, որոնք ստանձնում է, իրականացնի:

Մյուս կողմից, հեռու չէ նաև այն օրը, որ շրջանակային համաձայնագրի լավ իրականացման արդյունքում մենք նաև վիզաների ազատականացման բանակցությունները սկսենք ԵՄ-ի հետ: Այդ հարցը նույնպես մանրամասն քննարկել եմ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների և արտաքին կապերի տարբեր ներկայացուցիչների հետ, ովքեր հենց պատասխանատուներն են Հայաստանի հետ բանակցություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում