Wednesday, 01 07 2026
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Գտել ենք հարմար տարբերակ. Պաշտպանության փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշում է, որ զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքը ժամանակի ընթացքում վերածվել է բանակում ծառայելուց խուսափելու մեխանիզմի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով մի խումբ պատգամավորներ առաջարկում են երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, Արտակ Զաքարյանն ասաց, որ նման օրենքները պետք է ծառայեն իրենց նպատակին: «Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ նման օրենքները չպետք է ունենան սողանցքեր, որոնցից օգտվելով, հնարավոր կլինի անօրինական կերպով խուսափել զինվորական ծառայությունից»,-  մանրամասնեց Զաքարյանը:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ  առաջարկում են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալով ժամանակին զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ հայրենիք: ՀՀ պաշտպանության նախարարությունն Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ առաջարկել էր էականորեն բարձրացնել գումարի չափը, որի դիմաց զինծառայությունից խուսափած անձինք կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից՝ հասցնելով այն 9 միլիոն դրամի: ՊՆ-ի առաջարկի հետ կապված մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգությունն էին հայտնել: Հարցի քննարկումը հանձնաժողովում պետք է շարունակվեր նոյեմբերի 10-ին նշանակված նիստում, սակայն այն չկայացավ, քանի որ հանձնաժողովի անդամների մեծ մասը ներկա չէին և քվորում չապահովվեց:

Արտակ Զաքարյանը լրագրողներին հայտնեց, որ որոշ հարցերում վերանայել են իրենց դիրքորոշումը, սակայն դրանով իրենց մտահոգությունները չեն փարատվել:

Դիտարկմանը, թե ՊՆ-ն, փաստորեն, հրաժարվել է իր սկզբունքային դիրքորոշումից, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Սկզբունքային չէր դիրքորոշումը: Դա մամուլն է ներկայացրել որպես ՊՆ-ի սկզբունքային դիրքորոշում, մենք ընդամենը ասել ենք, որ հարկավոր է բարձրացնել այդ չնչին վճարների չափը, որոնք իրականում նպաստում էին բանակում ծառայելուց խուսափելուն: Գումարն էլ պետք է խոչընդոտ հանդիսանա, որ մարդիկ չգնան ծառայությունից»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում