Ճապոնիայի կառավարությունը հրահանգել է հատուկ միջոցներ ձեռնարկել կայքերի դեմ, որոնց բովանդակությունը կապված է ինքնասպանության հետ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին:
Նրա խոսքով՝ որոշումը կապված է Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում իրականացված զանգվածային սպանության հետ: Հոկտեմբերի վերջին ոստիկանությունը Ձամա քաղաքի բնակչի բնակարանում 8 մարդու մարմինների մասեր է հայտնաբերել:
Ըստ հետաքննության՝ հանցագործն իր զոհերին գտել է ինքնասպանությանը նվիրված կայքերում և օգտվել է նրանց հուզական ընկալունակությունից՝ նրանց հանդիպման մղելու համար:
Ոստիկանությունը հանցագործին հայտնաբերել է 23-ամյա աղջկա անհետացնան գործով հետաքննության ընթացքում: Իր թվիթերյան էջում նա գրել է, որ ուզում է ինքնասպան լինել և զուգընկեր է փնտրում միասին կյանքից հեռանալու համար:
«Անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է Սուգին:









































