ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Հոֆֆմանն լյա ռոշե» շվեյցարական դեղագործական ընկերության տարածաշրջանային ղեկավար Մակա Ասատիանիին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հակաուռուցքային դեղամիջոցների արտադրությամբ հայտնի ընկերության ներկայացուցչի հետ նախարարը քննարկել է պետության կարիքների համար կենտրոնացված կարգով գնվող դեղերն անմիջապես արատդրողից ձեռք բերելու հնարվորությանը վերաբերող և այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ուռուցքային հիվանդությունների բուժման բարելավման և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին։









































