Բրիտանացի 36-ամյա սերֆերն իր Instagram-ում կիսվել է տախտակից իր սարսափելի անկման տեսանյութով։ Ընկնելու հետևանքով նա կոտրել է ողնաշարը։ Դեպքը տեղի է ունեցել Պորտուգալիայում։ Սերֆերը հայտնվել է հսկա ալիքի տակ, հայտնում է Independent-ը։
Չնայած միջադեպին՝ Էնդրյու Քոթոնը մտադիր է շարունակել սերֆինգով զբաղվել։ «Անհամբերությամբ սպասում եմ սեզոնին՝ կենտրոնացնելու ողջ էներգիաս նոր ալիքների վրա»,-ասել է նա։










































