Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին հայտնել է, որ Իրանի ՊՆ-ն ծրագրում է ծանր կործանիչներ ստեղծել, հայտնում է Mehr News-ը։
Խաթամին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի ամրապնդումը հանդիսանում է ՊՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Հաստատելով, որ խորհրդարանում ներկայացված ծրագրի մեծ մասը կապված է իրանական ռազմաօդային ուժերի ամրապնդման հետ, հավելել է. «Մենք հույս ունենք հասնել լավ արդյունքների՝ հզոր ռազմաօդային ուժերի ստեղծման համար»։
«Իրանի Իսլամական հանրապետությունը մտադիր է մեծացնել իր պաշտպանական հնարավորությունները և այդ մասին բանակցություններ չի վարի»,-եզրափակել է նա։