Սաուդյան Արաբիայի որոշ միլիարդատերեր և միլիոնատերեր փորձում են ուղիներ փնտրել երկրից իրենց ակտիվների դուրսբերման համար։
Bloomberg գործակալության աղբյուրների խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդիկ բանակցություններ են անցկացնում բանկերի ու խորհրդատուների հետ։
Ձեռնարկատերերը մտավախություն ունեն՝ կապված միջոցների սառեցման և զանգվածային ձերբակալությունների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիտարկում են կոռուպցիոն կասկածանքով ձերբակալված արքայազններից ու այլ ազդեցիկ պաշտոնյաներից ընդհանուր մոտ 800 մլրդ դոլարի ակտիվներ առգրավելու հնարավորությունը։











































