Tuesday, 30 06 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Կոմանդոսը բաց դաս է վարել

ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս: Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ   Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և ուսուցչական կոլեկտիվը հոտնկայս՝ ծափերով դիմավորել է արցախյան հերոսին: Բաց դասը սկսվել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմով, աշակերտների գեղարվեստական կատարումներով: Արկադի Տեր-Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց՝ նոր սերունդը արցախյան հերոսամարտը կերտած սերնդից ավելի լավ է պատկերացնում և կատարում իր պարտականությունները. «Մինչև 2016 թվականի ապրիլը, երբ ես հանդիպումներ էի ունենում երիտասարդների հետ, մտածում էի, որ երևի պետք է նրանց ինչ-որ բաներ սովորեցնեմ, պատմեմ, թե մենք ինչպես էինք 1990-91թվականներին ազատագրական ջոկատներ կազմում, անտառներում ապրում, պլաններ մշակում՝ ադրբեջանական և սովետական բանակի դեմ կռվելու: Մենք պատմում  էինք՝ մտածելով, որ երիտասարդները լսեն մեզ ու հասկանան, որ իրենք էլ նույն պարտքն ունեն  կատարելու: Բայց 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք շատ բան ունենք սովորելու երիտասարդներից: Ես կարծում եմ՝ մենք պետք է իսկապես շատ լավ ուսումնասիրենք այն գործողությունները, որ մեր զինվորները կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Մեր երիտասարդների  դեմ Ադրբեջանը հատուկ պատրաստված ջոկատայիններ էր հանել,  գործի էին դրել շատ հզոր տեխնիկա՝ անօդաչու սարքեր, օդուժ: Մեր երիտասարդները կարողացան դիմակայել այդ անսպասելի հարձակմանը և ցույց տվեցին, որ իրենք այլևս հերոսության  և հայրենասիրության դասերի կարիք չունեն»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա պատմել է Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման պատմությունները: Հանդիպման ընթացքում ազատամարտի լեգենդար հրամանատարը պատասխանել է աշակերտների  հարցերին, իսկ ավարտին՝ լուսանկարվել նրանց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում