Կատալոնական Բարսելոնի և Արգենտինայի ազգային հավաքականի 30-ամյա հարձակվող Լեոնել Մեսսին չի մասնակցել հավաքականի Մոսկվայի հյուրանոցներից մեկի մարզասրահում անցկացվող մարզմանը:
Ընթրիքից հետո թիմը գրեթե ամբողջ կազմով գնացել է մարզասրահ, սակայն թիմի առաջատար Լեոնել Մեսսին մարզասրահի այցելուների չափից ավելի ուշադրության պատճառով չի կարողացել մարզվել: Ականատեսների խոսքով սելֆի անելու ցանկություն ունեցող մարդիկ ուղղակի գրոհել են Մեսսիին, ինչի պատճառով վերջինս հեռացել է:
Այսօր էլ՝ հիշելով երեկվա անհաջող փորձը, Մեսսին որոշել է չներկայանալ երեկոյան մարզմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Արգենտինայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:







































