«Ազատության 50 երանգները» ֆիլմը եռերգության երրորդ և եզրափակիչ մասն է, որը նկարահանվել է բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի վեպերի հիման վրա: Գլխավոր դերերում նախկինի պես Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանն են: Նրանց կերպարները հարսանիքից հետո շրջագայության են մեկնում և տուն են գնում: Նրանք երջանիկ են ամուսնության ընթացքում: Սակայն ամեն ինչ փոխվում է հին ծանոթների հետ հերոսների հանդիպելուց հետո:
Ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Ֆոուլին է: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2018 թ. փետրվարի 14-ին:











































