Արմեն Ջիգարխանյանի կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային կասկածում են 80 մլն ռուբլու գողության մեջ, հայտնում է oane.ws-ը: Նշվում է, որ նա կարող էր յուրացնել թատրոնի կարիքների համար հատկացված բյուջետային միջոցները:

Աղբյուրները ՆԳՆ մարմիններում հայտարարում են 80 մլն ռուբլի բյուջետային միջոցների անհետացման հետ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի կապ ունենալու մասին: Ասվում է, որ նա այդ միջոցները դուրս է բերել օֆշորային ընկերությունների միջոցով՝ դրանք ձևակերպելով որպես Արմեն Ջիգարխանյանի Դրամատիկ թատրոնի ծախսեր: Այդ գործողությունները նա կարող էր անել կառավարչի պաշտոնը զբաղեցրած ժամանակ:
Ներկայումս թատրոնում ստուգումներ են բյուջետային միջոցների յուրացման փաստը պարզելու համար:











































