Պատերազմներն արտերկրում ԱՄՆ-ին արժեցել են ավելի քան 6 տրիլիոն դոլար։ Ամերիկացի փորձագետները հաշվարկել են, որ միայն Իրաքում մարտական գործողությունների վրա ԱՄՆ-ը ծախսել է 4.3 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Military Times-ը։

ԱՄՆ ՊՆ ծախսերի վերլուծությունն անցկացրել են Բրաունի համալսարանի՝ Միջազգային և հասարակական հարցերով Ուոթսոնի ինստիտուտի փորձագետները։ Աուդիտն իր մեջ ներառել է երկրի սահմաններից դուրս 16 տարվա անդադար մարտական գործողությունները։

Հետազոտության տվյալներն իրենց մեջ ներառում են նաև 880 մլրդ դոլարը, որը ծախսվել է զորքերի բազային պահանջմունքների ապահովման վրա։ Փորձագետները նշում են, որ տեղի է ունենում ոչ միայն ծախսերի մշտական աճ, այլև ինքնին պատերազմի ընդհանուր «թանկացում»։
ԱՄՆ-ի սահմաներից դուրս մարտական գործողությունների վրա արվող ծախսերը կազմում են երկրի պետպարտքի մոտ 1/3-ը։ ԱՄՆ պետպարտքը գերազանցում է 20 տրիլիոն դոլարը։









































