Սաուդյան արքայազն Աբդուլ-Ազիզ իբն Ֆահդը սպանվել է կոռուպցիայի կասկածանքով ձերբակալության ժամանակ, հայտնում է Daily Mail-ը: Պարբերականի տեղեկությամբ՝ արքայազնը դիմադրել է ոստիկաններին, ինչի հետևանքով՝ վերջիններս ստիպված են եղել զենք կիրառել:

Հաղորդվում է, որ 44-ամյա արքայազնի ձերբակալությունը տեղի է ունեցել կիրակի, երկրում «հակակոռուպցիոն մաքրման» մաս է եղել:
Երկրում պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել արքայազնի մահը: Եթե դա ճիշտ լինի, Աբդուլ-Ազիզ իբն Ֆահդը կլինի մեկ օրում Սաուդյան Արաբիայում մահացած երկրորդ արքայազնը: Անցած գիշեր արքայազն Մանսուր բին Մուքրինը զոհվել է ուղղաթիռի ընկնելու հետևանքով:









































