Համացանցում են հայտնվել առաջին կադրերն իտալական Սալերնո նավահանգստից, որի մերձակայքում այսօր հայտնաբերել են նիգերիացի 26 աղջկա մարմին, որոնց բռնաբարել և սպանել են ռետինե նավակով Միջերկրական ծովը հատելու ժամանակ: Սպանվածների մեծ մասը 14-18 տարեկան է, հայտնում է BBC-ն:
Այսօր իսպանական «Կանտաբրիա» ռազմանավն աղջիկների մարմինները հասցրել է հարավային Սալերնո նավահանգիստ: Բացի սպանվածներից՝ նավում 375 միգրանտ է եղել՝ Նիգերիայից, Սենեգալից, Գանայից, Գամբիայից և Սուդանից գնացածներ:
Հաղորդվում է, որ սպանվածները հայտնաբերվել են ևս 64 միգրանտներով ռետինե նավակում: Իտալիայի դատախազությունը հետաքննում է տեղի ունեցածը:











































