Բրիտանական մի քանի պարբերականների համաձայն «Մանչեսթեր Յունայթդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է հեռանալ:
Բրիտանացի լրագրող Թոմ Մաքդերմոտն էլ թվիթերյան իր էջում գրել է, որ Մոուրինյոն դժգոհ է «Յունայթեդում» տեղի ունեցող երևույթներից:
Մաքդերմոտի աղբյուրի համաձայն Մոուրինյոյի հետ արդեն իսկ կապ են հաստատել ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչները: Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացի մասնագետը կգլխավորի փարիզյան ակումբը:


































