ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունները, որոնց ժամկետը լրանում է 2018 թվականի աշնանը, կերկարացվեն ևս մեկ տարով։ Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում կհայտարարեն այդ մասին մինչ ընթացիկ տարվա վերջ։ Այս մասին հայտնում է Dagbladet-ը։
Նորվեգական թերթը հաստատում է, որ այսօր ՆԱՏՕ-ում չկա գլխավոր քարտւողարի պաշտոնի այլ թեկնածություն։ Բացի այդ, Սթոլթենբերգը քառամյա ժամկետում նվաճել է դաշինքի մյուս անդամ-պետությունների հարգանքն ու վստահությունը։
Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար էր նշանակվել 2014 թվականին՝ փոխարինելով այդ պաշտոնում դանիացի Անդերս ֆոգ Ռասմուսսենին։










































