Ջուլի Բրիսկմենին, ով հայտնի է դարձել շնորհիվ լուսանկարի, որում նա միջնամատ է ցույց տալիս ԱՄՆ նախագահի ավտոշարասյանը, հեռացրել են աշխատանքից։ Այս մասին հայտնում է Huffington Post պարբերականը։

50-ամյա Բրիսկմենի խոսքով՝ գործատուն իրեն հայտնել է, որ ինքը խախտել է ընկերության քաղաքականությունը սոցցանցերի հարցում՝ հրապարակելով լուսանկարն թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում։
Ընկերությունը, որտեղ կինն աշխատել է մոտ կես տարի, հանդիսանում է կառավարության կապալառու։









































