Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ում և ինչու է պետք սևացնել Եվրամիությունը

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր անդրադարձել է քառամյա վաղեմության իրադարձություններին և, ըստ էության, Բրյուսելին է մեղադրել այն հարցում, որ 2013թ-ին Հայաստանն ու Եվրամիությունը չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը: «Երբևէ ԵՏՄ-ի կողմից որևէ առարկություն չի եղել ԵՄ-ի հետ կապված։ Բոլորն ասում են՝ Ռուսաստանը արգելեց Հայաստանին 2013թ. ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ ԵՄ-ի կողմից եղավ «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասում էր՝ ի՞նչ է եղել որ, թող «և՛-և՛» լինի, միմյանց հետ կհամագործակցենք։ Երբ պնդեցին «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասաց՝ Սերժ Սարգսյան, ստորագրում ես սա, և սեպտեմբերի 3-ին եղավ այդ ստորագրությունը»,- ասել է նա:

Մանուչարյանը Հայաստանի ամենափորձառու և ինտելեկտուալ գործիչներից մեկն է, և այսօրվա բացահայտ կեղծիքը թույլ է տվել ոչ թե չիմացության հետևանքով, այլև` ակնհայտորեն քաղաքական նպատակներով: Մանուչարյանի համար ակնհայտ է, որ Հայաստանը միաժամանակ չէր կարող լինել երկու մաքսային միության անդամ և բացի այդ` նա քաջատեղյակ է, թե Եվրամիության հետ ասոցացումը կանխելու նպատակով Մոսկվան ինչպիսի ճնշումների է դիմել ոչ միայն Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ նաև առաջին հերթին ու հատկապես Ուկրաինայում: Ամբողջ խնդիրն այն է, որ Մանուչարյանը, որը հայտնի է իր ռուսական կողմնորոշմամբ, մանիպուլյացիայի է դիմում Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումից ընդամենը շաբաթներ առաջ` թերևս հեռահար նպատակով:

Բանն այն է, որ գոնե արտաքուստ Մոսկվան այս անգամ չի խոչընդոտում Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը, սակայն հիմա որոշակի խնդիրներ կան հենց Եվրոպայում, Եվրամիության կառույցներում: Հարցն, իհարկե, չի վերաբերվում համաձայնագրին, որի ստորագրման հարցում Երևանում և Բրյուսելում, կարծես թե, տարաձայնություններ չկան: Սակայն համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, և այս լույսի ներքո առանցքային քաղաքական նշանակություն է ձեռք բերում գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ անդրադարձ է լինելու նաև հակամարտություններին, այդ թվում` ԼՂ խնդրին:

Կատալոնիայի շուրջ ծավալվող իրադարձությունները Եվրոպայում նպաստել են տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների կոնսոլիդացիային և կա վտանգ, որ դա իր արտացոլումը կգտնի նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում: Հենց այստեղ է, որ Մոսկվան կարող է «թասիբի» գցել Երևանին, որպեսզի վերջինս, «հանուն» Արցախի, Բրյուսելում դիմի տոտալ դեմարշի, այսինքն` հրաժարվի որևէ փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ, որն «անտեսում» է Արցախի ինքնորոշման իրավունքը: Նման սցենարը քիչ հավանական է, սակայն չի կարելի այն ընդհանրապես անտեսել, ու թերևս այդ նպատակին է ծառայում «չար Եվրամիության» մոտիվներով հանրային կարծիքի ձևավորումը, ինչի ուղղությամբ այսօր գործնական քայլ է կատարել Աշոտ Մանուչարյանը:

Ի վերջո, Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ իրենց արտաքին քաղաքական շրջադարձերը, ռուսական ճնշումները քողարկել են պսևդոհայրենասիրական կարգախոսներով կամ Արցախի հարցի շահարկումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում