Նոյեմբերի 3-ին հոբելյանը տոնելուց հետո հաջորդ օրը Քենդալ Ջենները Լոս Անջելեսում գնացել է բասկետբոլային խաղ դիտելու՝ դրա համար ընտրելով 10 հազար դոլարանոց, պսպղուն քարերով պատված, երկարաճիտ կոշիկներ, որը կարող էր թույլ տալ միայն Քարդաշյան-Ջենների կլանի ներկայացուցիչը։


Խոսքը Saint Laurent-ի բոտիլիոնի մասին է, որը մոդելը կրել է սովորական ջինսի ու սվիտերի հետ։ Երբ լուսանկարները հայտնվել են սոցցանցերում, օգտատերերը սկսել են քննարկել ոչ միայն նրա թանկարժեք երկարաճիտ կոշիկները, այլև խնդրահարույց մաշկը։ Շատերը նրան խորհուրդ են տվել կոշիկներին ուշադրություն դարձնելու փոխարեն կոսմետոլոգ գտնել։














































