Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Կրճատումների պատճառով Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի բժիշկները կարող են վարակվել թոքախտով

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում շուրջ 80 աշխատակցի հաստիք կրճատվել է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տուբդիսպանսերի արտաթոքային բաժանմունքի մի շարք աշխատակիցներ ընդգծեցին, որ տնօրինությունը իրենց պարտադրողաբար է հեռացրել, փոխարենը թղթեր են տալիս, որպեսզի արձանագրեն, թե սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից։

«Տուբերկուլյոզով ախտահարված հիվանդներն անշարժ ողնաշարով պառկած են, մենք նրանց կերակրում ենք, բաժանմունքում անընդհատ սննդի հարցով զբաղվող ինչ-որ մեկն է պետք, իսկ հիմա մի հոգին են թողել, որն ընդամենը 2-3 ամիս է աշխատում հիմնարկում, 14-15 տարվա աշխատողներիս կրճատել են։ Էդ մի հոգին և՛ մանկական բաժանմունքը, և՛ վիրաբուժական բաժանմունքը, և՛ մեր բաժանմունքը պիտի սպասարկի։ Շատ անարդար է, տարեվերջին, երբ տոներ են մոտենում, մենք մնում ենք փողոցում։ Մեզ ոչ մի տեղ գործի չեն վերցնի, որովհետև ռիսկի գոտում աշխատել ենք, ես ի՞նչ պետք է անեմ»,- նշեց բաժանմունքի բուֆետի աշխատակցուհի Անահիտ Սերոբյանը, որը թեև իրերն էր հավաքում հեռանալու համար, բայց չէր պատրաստվում դիմում գրել, որ սեփական նախաձեռնությամբ է հեռանում։ Նրա խոսքերով՝ եթե հեռացնում են, ուրեմն պետք է դրանով պայմանավորված բոլոր պարտավորությունները կատարեն, ոչ թե փորձեն դրանից էլ ազատվել։

Հեռացվող աշխատակցուհիները ընդգծում էին, որ տարիներ շարունակ աշխատել են անմխիթար վիճակում գտնվող բաժանմունքում, բայց իրենց պարտականությունները կատարել չեն զլացել, հիմա իրենց հեռացնելով են շնորհակալություն հայտնում։

Բաժանմունքի վարիչ Լևոն Խալաթյանը ևս դեմ է օպտիմալացումներին, ասում է՝ առանց այն էլ նախորդ տարիներին այնքան աշխատողներ են կրճատվել, որ ամեն աշխատող առանց այն էլ ծանրաբեռնված է աշխատել։ Նա ընդգծեց, որ նույնիսկ փորձ է արվել բաժանմունքը միացնել վիրաբուժական բաժանմունքին, բայց գործընթացն այս պահին կանգնեցված է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին նաև հիվանդները։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանն էլ նշեց, որ աշխատողների հաստիքների օպտիմալացումը կապված է նաև հիվանդացության ցուցանիշի կրճատման հետ։

«Տարեց տարի իրականացրել ենք գործողություններ, քայլեր, որ համահունչ լինի այսօրվա իրավիճակին։ Մենք 2014թ-ին էլ ենք իրականացրել օպտիմալացման գործընթաց, 2015, 2016-ին էլ, և որոշակի ծառայությունների և մասնագետների առումով, և նույն էլ կառուցվածքային առումով։ Նույն էլ այս անգամ էր՝ հաշվի առնելով, այն որ այսօր հիվանդանոցում 90-100 հիվանդ ունենք, հոսպիտալացված հիվանդների թիվը գրեթե 3 անգամ նվազել է, հետևաբար, այն քանակը, որը սպասարկում է 300 հոգու, բնական է, որ ավելի քիչ պիտի լինի։ Հիվանդանոցում ոչ մի բժիշկ չի կրճատվել, բուժքույրերի համար էլ իրականացրել ենք մրցույթ»,- շեշտեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում