Շիրակի մարզի Անի համայնքի 17 գյուղերի 20 տեղամասերում, Ախուրյանի ութ գյուղերի 12 տեղամասերում և Մարմաշեն համայնքնի 15 գյուղերի նույնքան տեղամասերում նոյեմբերի 5-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Շիրակի մարզի Անի համայնքում առավելագույն ձայներ է ստացել ՀՀԿ թեկնածու Արտակ Սամվելի Գևորգյանը՝ 3 909: Խոշորացված Ախուրյան համայնքում առավելագույն ձայներ է ստացել ՀՅԴ թեկնածու Արծրուն Ներսեսի Իգիթյանը՝ 2393 կողմ: Մարմաշեն համայնքում առավելագույն ձայներ է ստացել ՀՅԴ թեկնածու Արշակյան Կարեն Արշակի 1 463:









































