Բելգիայի դատարանն ազատ է արձակել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և կատալոնական կառավարության նախկին 4 անդամներին, հայտնում է VRT NWS պորտալը։
Պուչդեմոնն ու նրա դաշնակիցներն ազատ են արձակվել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Բելգիայի տարածքն առանց քննիչի թույլտվության կամ չեն փոխի երկրում իրենց գտնվելու հասցեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատալոնիայի նախկին ղեկավարը կալանքի տակ է վերցվել Բրյուսելում։ Իսպանիայի իշխանություններն ինքնավարության՝ Բելգիա ժամանած նախկին առաջնորդի և կառավարության մյուս աշխատակիցների ձերբակալման հրաման էին տվել։







































