ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ Իրաքի անվտանգության ուժերը ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են Իրաքի գրեթե ամբողջ տարածքը: Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
«Իրաքյան Էլ-Քայմա քաղաքի և Սիրիայի հետ սահմանի կարևոր հատվածի ազատագրումը կարևոր քայլ է ԴԱԻՇ- դեմ շարունակվող արշավում»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ իրաքցիները միջազգային կոալիցիայի աջակցությամբ ԴԱԻՇ-ից ազատագրել են Իրաքի գրեթե ամբողջ տարածքը:
«Սսպառնալիքը պահպանվում է, դեռ բարդ աշխատանք է պետք անել, սակայն մենք շարունակում ենք կանգնած մնալ Իրաքի կառավարության և զինված ուժերի կողքին՝ ԴԱԻՇ-ի նկատմամբ վերջնական հաղթանակն ապահովելու համար»,- ասել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ռոբերտ Ուայթը:







































