Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ժամանակն է, որ Մոսկվան արմատապես վերանայի արտաքին քաղաքականության մեթոդները. Die Welt

ԵՄ-ի ու Կիևի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կդառնա դիվանագիտական աղետ Մոսկվայի համար, որի համեմատ նրա՝ վերջերս ունեցած արտաքին քաղաքական հաջողությունները մանրուք կթվան՝ գրում է Die Welt-ը:

Լրագրող Քլեմենս Վերգինը մասնավորապես գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շաբաթներին զբաղվել է մի բանով, որը կարելի է դիվանագիտական գործունեություն անվանել: Սիրիական հարցի լուծմամբ նրան հաջողվել է Ռուսաստանին վերադարձնել Մերձավոր և Միջին Արևելքում կարևոր խաղացողի կարգավիճակը:

«Այնուհետև նա, վիթխարի ճնշում գործադրելով Հայաստանի վրա, ստիպել է նրան հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման պլաններից ու պատրաստվել Մաքսային միությանն անդամագրվելուն, որում գերիշխում է Մոսկվան: Սակայն վերջնարդյունքում այդ ամենը արտաքին քաղաքական մանրուք է այն ռազմավարական պարտության համեմատ, որը սպասվում է Ռուսաստանին: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, պատրաստ է կատարել պայմանները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Այսպիսով՝ Պուտինը կորցնում է Մաքսային և Եվրասիական միությունների ստեղծման իր նեոիմպերիալիստական նախագծերի գլխավոր տարրը»:

Կիևի շրջադարձը ևս մեկ անգամ ցույց է տալիս ավելի ու ավելի ավտորիտար դարձող պուտինյան Ռուսաստանի խնդիրները: Նա կարող է իր մոտ պահել փոքր, իրենց գործընկերներից կախվածություն ունեցող երկրներին, ինչպես նաև Ասադի նման հուսահատ վիճակում գտնվող գործընկերներին: Սակայն Ռուսաստանը չի կարող առաջարկել ո´չ գրավիչ հասարակական մոդել, ո´չ բարգավաճող տնտեսություն, եթե հաշվի չառնենք նրա էներգառեսուրսների հարուստ պաշարները:

Կոշտ ճնշմամբ Մոսկվան կարող է իր նպատակներին հասնել փոքր պետություններում, որոնք նրան հակազդելու ոչինչ չունեն: Մյուսները, որոնց հետ Մոսկվան պետք է հավասարապես գործընկերային հարաբերություններ կառուցեր, չեն ընդունում նրա ահաբեկման փորձերը և չեն ցանկանում ռիսկի ենթարկել իրենց պետական ինքնիշխանությունը, ինչպես խորհրդային տարիներին:

Ըստ էության, ժամանակն է, որպեսզի Ռուսաստանն արմատապես վերանայի իր արտաքին քաղաքականության մեթոդներն ու հոգեկան վերաբերմունքը: Ռուսաստանը դեռևս իրեն դրսևորում է որպես մեծ տերություն, որն իր կամքն է թելադրում այլ երկրներին: Դրանով նա իրենից հեռացնում է ավելի ու ավելի շատ հին դաշնակիցների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում