Հանրահայտ թենիսիստուհի Մարիա Շարապովան հազվադեպ է Instagram-ում կիսվում բաց լուսանկարներով, սակայն այս անգամ հրապարակել է լողազգեստով լուսանկարների մի ամբողջ շարք։ Մարիան երկար սպասված արձակուրդի է ուղևորվել ընկերուհիների ուղեկցությամբ, այնպես որ նրա նորությունների ժապավենը շարունակ համալրվում է ծովափնյա լուսանկաներով։

Նրա բաժանորդները նշել են, որ թենիսիստուհին ավելի է նիհարել, և ներկայում նրա կազմվածքն ամենալավն է։












































