«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2010-2013 թվականների աշխատելով Մադրիդի «Ռեալում» խուսափել է վճարել հարկերը:
Մասնավորապես, 54-ամյա մասնագետի չվճարված հարկերը կազմում են 3.3 միլիոն եվրո: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ իսպանական դատարանը Մոուրինյոյին կանչել է լսումների:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հետաձգել է այսօր նախատեսված մամուլի ասուլիսը, չցանկանալով խոսել այս խնդրի շուրջ:









































