2018- ի բյուջեի նախագծով ՀՀ ԱԻՆ-ին տրամադրվել է 11 մլրդ 12 մլն 546 հազար դրամ, ինչը 2017- ի հատկացումներից քիչ է 185 մլն 742 հազար դրամով, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Վերջինս ընդգծեց, որ բյուջետային կրճատումները կատարվել են ՊՈԱԿ-ներ բյուջետային ծրագրերից, որպեսզի փրկարար ծառայության ծախսերը 2017-ի հեմամետ անփոփոխ մնան։









































