Վերջին 11 տարիներին աշխարհում սպանվել է 930 լրագրող, իսկ 10 դեպքից 9-ում մարդասպանները մնացել են անպատիժ։ Այս մասին հայտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը։
Ինչպես նշել են կազմակերպությունում՝ միջինը 4 օրում աշխարհում 1 լրագրող է սպանվում։
«Անցած 11 տարիներին մոտ 930 լրագրող է սպանվել այն բանի համար, որ նորություններ է փոխանցել ու տեղեկություն հասցրել ժողովրդին։ Միջինը մենք փաստում ենք 1 մահ՝ 4 օրում»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բոլոր սպանությունների միայն 10 տոկոսն է բացահայտվել։
ЮНЕСКО: за последние 11 лет в мире было убито 930 журналистов, всего 10% убийств было раскрыто pic.twitter.com/tZsW1J5nEy
— ООН (@UnitedNationsRU) 2 ноября 2017 г.







































