Երկրպագուներն ապշել են Նաոմի Քեմփբելի նոր կերպարից՝ հնդկական ոճով քթային վիթխարի պիրսինգով։ Հանրահայտ մոդելը շարունակում է փորձեր կատարել իր արտաքինի հետ։ Վերջերս նա պիրսինգով հայտնվել էր Նյու Յորքում The Wall Street Journal պարբերականի կողմից մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այդ զարդարանքը հատկապես արտասովոր է դիտվել նրա խիստ, սև կոստյումի ֆոնին, որն ընտրել էր Նաոմին այդ միջոցառման համար։

Ավելի ուշ մոդելը խոստովանել է, որ պիրսինգն իրական չէ։









































