Դերասան Մեթ Սմիթն ու մոդել Կարա Դելվինը հայտնվել են Burberry-ի գովազդային արշավում՝ նվիրված սուրբծննդյան նոր հավաքածուին։ Նախագծի հեղինակը Ալասդեյր Մաքլելանն է, ով հանդես է եկել նաև լուսանկարչի և 1980-ականների ոճով կարճ հոլովակի ռեժիսորի դերով։ Աստղերը ցուցադրել են հավաքածուի նշանակալի մոդելները՝ վանդակավոր վերարկուն, Fair Isles նախշով սվիտերները, գլխարկները։

Հոլովակում հնչում է Pet Shop Boys խմբի Always On My Mind ստեղծագործությունը։ Հերոսները սկսում են պտտվել ձյան փաթիլների ներքո՝ կայծակնային արագությամբ փոխելով Burberry-ի հագուստները։

Կարա Դելվինը բրիտանական նորաձևության տան հետ համագործակցում է 2010 թվականից։ Մեթ Սմիթի համար սա հանդիսանում է դեբյուտ նորաձևության ոլորտում։









































