Թուրքիան նախատեսում է սկսել սեփական արտադրության առաջին մեքենայի վաճառքն արդեն 2021 թվականին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հավելել է, որ ինքը մեքենան կգնի առաջինը։
«Հուսով եմ՝ Ազգային մեքենաների արտադրության կոնսորցիումը կնախապատրաստի սեփական նախատիպը 2019 թվականին, իսկ կոմերցիոն վաճառքը կսկսվի արդեն 2021 թվականին»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։
Էրդողանը նշել է, որ կոնսորցիումի մեջ կմտնեն ավտոարդյունաբերական BMC, Anadolu Group, Kiraca Holding, Zorlu ձեռնարկություններն ու Turkcell հեռահաղորդակցական ընկերությունը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ չի ցանկանում «նույնիսկ փոքրագույն ձգձգում նախագծում», որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մինչև 2023 թվականը Թուրքիայի նպատակների թվում։









































