«Մանչեսթեր Յունայթեդի» նակխկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը BT Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Մոուրինյոյի գլխավորած թիմի ներկայիս խնդիրների մասին: Սքոուլզը կարծում է, որ առջևի գծում առկա խնդիրների գլխավոր պատճառը կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայությունն է:
«Մխիթարյանի խաղի անկման պատճառը Պոգբան է: Նրա բացակայության հետևանքով գոլային երաշտ է նաև Լուկակուի մոտ: Մեկնարկային երեք խաղերում Մխիթարյանը 5 գոլային փոխանցում կատարեց, իսկ վերջին շրջանում նրա խաղը չի ստացվում: Մխիթարյանին չի հաջողվում օգնել Լուկակուին հաջողության հասել: Այդուհանդերձ այս ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել: Կրկին անգամ ուզում եմ ասել, որ պատճառը Պոգբայի բացակայությունն է:
Թե Մխիթարյանը և թե Լուկակուն աջակցության կարիք ունեն: Կարծում եմ ամեն ինչ կկարգավորվի երբ Պոգբան վերադառնա: Այս ֆուտբոլիստը միավորում է թիմը: Հարկավոր է մի փոքր էլ համբերել»,- ասել է Սքոուլզը:








































