Ուելսի արքայազն Չարլզը և Քորնուոլի դքսուհին, հանրությանն ի տես, համբույրներ են փոխանակել Սինգապուր կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Փոխադարձ կապվածության այդ հանրային ցուցադրությանը, որը եզակի երևույթ է արքայական ընտանիքի անդամների համար, մարդիկ ականատես են եղել Սինգապուրի նախագահի նստավայր Իստանում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր արքայական զույգի համար Սինգապուրի ներկայիս նախագահ Հալիմա Յակոբի կողմից, ով նաև այդ երկրի առաջին կին նախագահն է:
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել արքայազն Չարլզի և Կամիլա Փարքեր-Բոուլզի հանդիպումը նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյանլունոմի հետ:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի թագաժառանգը տիկնոջ հետ ծաղիկներ էր դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված 124 սինգապուրցիների հիշատակին կառուցված զինվորական հուշահամալիրում:
















































