Tuesday, 16 06 2026
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան

«Էլիտայի» պրիմիտիվ դավադրությունը

2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող, այսպես ասած՝ օպտիմալացման շրջանակում: Անկասկած է, որ խոսքը վերաբերելու է, այսպես ասած, միջինից ցածր աշխատակիցներին:

Մի կողմից՝ այդ հանգամանքը պետք է որ ողջունելի լիներ, որովհետև դա ենթադրում է բյուջետային ծախսի խնայողություն: Մյուս կողմից, սակայն, այդպես է զուտ տեսական տարբերակում, քանի որ գործնականում Հայաստանի պետական բյուջեի խնայողության համար պետք են բոլորովին այլ՝ ոչ թե օպտիմալացման, այլ, այսպես ասած, դատաիրավական քայլեր, քանի որ բյուջեի փողի «արտահոսքը» ոչ թե բյուջետային աշխատակիցների միջինից ցածր շերտի գրպանն է հոսում, այլ հակառակը՝ միջինից բարձր և բարձրաստիճան շերտի գրպանը: Հոսելու մեխանիզմներն էլ տարբեր են՝ պետական գնումներից, «ատկատներից» մինչև պարզապես յուրացումներ ու չարաշահումներ, կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ «պրիմիտիվ գողություն»:

Բայց այդ պայմաններում գնալ բյուջետային համակարգում միջինից ցածր պաշտոնների ավելի քան 5,5 հազար աշխատակցի կրճատման՝ իբրև օպտիմալացում, պարզապես «պրիմիտիվ խնայողություն» է կամ խնայողության մասին «պրիմիտիվ խաբեություն», կամ «ինքնախաբեություն»: Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ կառավարման արդյունավետություն կամ առավել ևս բարեփոխման տնտեսական քաղաքականություն: Եվ հարցը տվյալ դեպքում ամենևին լոկ սոցիալական խնդիրը չէ, երբ մարդիկ, որոնք ստանում են 80-100 հազար դրամ կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, հետո դա, ի վերջո, ծախսում են տնտեսության մեջ, և գոնե 5 հազարով չի ավելանում ուղղակի հուսահատվողների քանակը, այն դեպքում, երբ հուսավառվածների քանակը չի ավելանում, թերևս, նույնիսկ 500-ով:

Խնդիրն այն է, որ Հայաստանում կրկին հռչակվում է իրավիճակը փրկելու քաղաքականություն, բայց դարձյալ այդ քաղաքականությունն իրականացվում է այն մարդկանց կամ շերտի հաշվին, որոնք առանց այդ էլ առկա իրավիճակից «տուժողի» կարգավիճակում էին: Հետևաբար, դա նշանակում է, որ կա՛մ տեղի է ունենում հանցավոր դիտավորություն և հանրության դեմ «էլիտայի» հերթական, արդեն «պրիմիտիվ դավադրություն», երբ հասարակության հաշվին փորձ է արվում հաղթահարել ներիշխանական ճգնաժամն ու ռեսուրսների սղության և արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում գալ օպտիմալ ռեժիմի, կա՛մ էլ պարզապես բարեփոխման հանձնառություն ստանձնած մարդիկ, նրանց մղումների անկեղծության և ազնվության կանխավարկածը անվերապահորեն ընդունելով հանդերձ, ուղղակի իրենց պատկերացումների և մտավոր կարողությունների մասով ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ բարեփոխումներ և հերթական անգամ այդ ամենը իրականացնում են ոչ թե հենց իրենց՝ «էլիտայի», այլ առավելապես հասարակության հաշվին:

Համենայնդեպս, առ այսօր Հայաստանում չկա բարեփոխման այդ, այսպես ասած, հակառակ օրինակը, երբ ռեֆորմների գինն «էլիտան» է վճարում, «էլիտայի» որևէ շերտ, ոչ թե հանրային շերտերից որևէ մեկը: Իսկ այդ դեպքում պետք է դադարեցնել ռեֆորմները և հանուն պետության փոխել կա՛մ ռեֆորմն իրականացնողների պատկերացումը, կա՛մ էլ հենց իրականացնողներին, եթե նրանք չունեն այլ պատկերացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում