Հելոուին հայտնի տոնը, որն արևմտյան երկրներում նշվում է հոկտեմբերի 31–ի նոյեմբերի 1–ի լույս գիշերը, թերևս, կարելի է համարել աշխարհի ամենաուրախ տոներից մեկը։
Հելոուինի պատմությունը սկսվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ժամանակակից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքներում։ Այսօր այն ակտիվ նշում են ԱՄՆ-ում և Կանադայում, տոնն աստիճանաբար տարածում է գտնում նաև Հայաստանի հարևան երկրներում։
Վերջին տարիներին Երևանի փողոցներում նկատվում են գունեղ դիմակներով և կախարդների ու վամպիրների կոստյումներով երիտասարդներ, ինչպես նաև դիմակներ գանգի տեսքով, «արնոտ» սղոցներ և այլ սարսափելի կերպարներ։









































