Ադրբեջանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Նադիր Նասիբովը պաշտոնակական նամակով դիմել է ՖԻԲԱ-Եվրոպայի թուրք նախագահ Տուրգայ Դեմիրելին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Ադրբեջանցիներին զայրացրել է այն, որ Արցախում տեղի է ունեցել բասկետբոլի Հայաստանի առաջնության՝ Ա լիգայի հանդիպում «Արցախ» ակումբի մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա է գտնվել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Տեղի ունեցածի առթիվ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց հետևեյալը. «Ա լիգան ունի սիրողական ստատուս ու այդ առաջնությանը մասնակցել կարող է ցանկացած թիմ: Ա լիգան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից անկախ կառույց է, որը ինքն է որոշում, թե որտեղ պետք է կայանան ակումբների մասնակցությամբ հանդիպումները:
Եթե ապագայում անցկացվի Հայաստանի ոչ սիրողական թիմերի առաջնություն, ապա արդեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջնորդվելով ՖԻԲԱ-ի կանոնադրությամբ, համապատասխան որոշումներ կընդունի:








































