Գանայում ձերբակալել են 18-ամյա երիտասարդի, ով կասկածվում է 4-ամյա հարևանուհուն բռնաբարելու մեջ: Ghana Crusader-ի հաղորդմամբ՝ հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի 20-ին, դրա մասին իմանալով՝ երեխայի մայրը գյուղի ավագից պահանջել է պատժել մեղավորին:
Սակայն նա պատասխանել է, որ կասկածյալն անմեղ է, քանի որ այդպես վարվել «նրան ասել են տեղի աստվածները»: Երբ դեպքը հանրային լայն արձագանք է գտել, սոցցանցերում հայտնվել է #JusticeForHer («Արդարություն նրա համար») հեշթեգը: Բացի դրանից՝ ավելի քան 4 000 դոլար է հավաքվել աղջկա վիրահատության համար, ով, մոր խոսքով, տեղի ունեցածից հետո չի կարողացել նորմալ կանգնել և քայլել:
Երեխայի ընտանիքը մեկնել է գյուղից:








































