Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ մակարդակ, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 97 տոկոսը, ակնկալվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 3 տոկոսը՝ դրամաշնորհներով:
Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարություննյանն ասաց, թե փաստ է, որ ունենք 4.5 տոկսանոց ՀՆԱ-ի աճ, որը գեներացնում է ընդամենը 0.3 տոկոս եկամուտներ ՀՆԱ-ի համեմատ:
Խոսելով այն մասին, թե որքանո՞վ են ռիսկային եկամուտները, Ա. Ջանջուղազյանն ասաց. «Այն տեսակետից, որ դրա դիմաց ծախսեր են նախատեսված, ու եթե դրանք տեղի չունենան, մենք կընկնենք բյուջետային պարտքերի շղթայի մեջ, ապա, այո, այդ ռիսկը կա, բայց առանձին նախագծով մենք ներկայացրել ենք բոլոր ռիսկերը, որոնք նշանակալի ենք համարել:







































