Իսպանիայի իշխանությունները փակել են Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնական կայքը և շրջանային կառավարության մյուս նախկին անդամներին նվիրված պորտալը: Այս մասին հայտնում է ABC թերթը:
Մադրիդն այս քայլն արել է Կատալոնիայի ղեկավարությանը պաշտոնից ազատելուց մի քանի օր անց: Կայքերում տեղեկություն է եղել Պուչդեմոնի և Կատալոնիայի կառավարության դեպարտամենտների նախկին խորհրդականների մասին:
Ուրբաթ շրջանի խորհրդարանը հաստատել է անկախության հռչակումը: Դրանից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված դրույթները Կատալոնիայի նկատմամբ կիրառումը, ինչը ենթադրում է Մադրիդի կողմից Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարման հաստատում:
Դրանից հետո Մադրիդը պաշտոններից հեռացրել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա կառավարության անդամներին:









































