Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ միջադեպ գրանցվեց «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի միջև։ Այն ժամանակ, երբ Մարինա Խաչատրյանը խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին` ակնարկելով Հրանտ Թոխատյանին, Անի Խաչատրյանը տեղից ռեպլիկ արեց, թե ինչքան կարելի է նույն բանը կիկնել։
Ի պատասխան Մարինա Խաչատրյանը նետեց` մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել։ Դա զայրացրեց Անի Խաչատրյանին, ով էլ իր հերթին հակադարձեց` նայի չխմացնեմ էդ դեղերը, ձեր անբարոյականությունը արդեն սահմաններ չի ճանաչում։
Մարինա Խաչատրյանը չհանդարտվեց` արտահերթ ելույթ խնդրեց և նորից հիշեցրեց իրենց տրամադրության տակ եղած հանգստացնող դեղերը, որը կարող են տրամադրել աշխատանքի այս ձևին չդիմացողներին։ Անի Խաչատրյան էլ ի պատասխան կիկնեց, որ իրենք ընդունեն այդ դեղերը, առանց այդ էլ հոգեմետ դեղերի ազդեցության տակ են։









































