Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ալեքսանյանը պատրա՞ստ է հայրենիքը կրկեսի վերածել

Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Իրատես» պարբերականը այսօր գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա, այսպես ասած, գլխավոր հովանավոր ու հենարան Սամվել Կարապետյանը ցանկանում են ձևավորել Գագիկ Ծառուկյանի հակակշիռ և ըստ այդմ աջակցում են այդ հարցում մեկ այլ օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանին, որին փորձում են օգնել դառնալ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանի փոխարեն:

Այստեղ ինքնին հետաքրքիր է թիվ մեկ օլիգարխի «ինստիտուտի» առկայությունը, որը կարծես թե հայաստանյան ներիշխանական համակարգում, այսպես ասած, «պարտադիր կառուցվածքային տարր» է: Ավելին, այստեղ իհարկե առաջանում է նաև հարց, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանին իր նախագահության տասնամյակի ընթացքում այդպես էլ չբավականացրեց հենց այդ ինստիտուտի առկայությունը, այսինքն՝ իր համար թիվ մեկ օլիգարխի առկայությունը:

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ձևավորված թիվ մեկն էր: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Գագիկ Ծառուկյանը մնաց այդպիսին, և Սերժ Սարգսյանը ստիպված էր հարաբերություն կառուցել նրա հետ: Մեծ հաշվով, այդ հարաբերությունն այդպես էլ չկառուցվեց, և Ծառուկյանը Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, առնվազն դրա երկու-երրորդ ժամանակահատվածում թիվ մեկ օլիգարխի կարգավիճակում ավելի շատ խաղում էր Ռոբերտ Քոչարյանի հետ, քան Սերժ Սարգսյանի:

Հանգուցալուծումը եղավ 2015-ի փետրվարին, երբ Սարգսյանը Ծառուկյանին խաղից դուրս հայտարարեց: Դրանից հետո, սակայն, Սարգսյանը նրան վերստին ներգրավեց խաղի մեջ, և թերևս միայն 2015-ից հետո Գագիկ Ծառուկյանը «դարձավ» հենց Սերժ Սարգսյանի նախագահության թիվ մեկ օլիգարխը: Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ Ծառուկյանին խաղից դուրս բերելու հարցում էական մասնակցություն ունեցավ նաև հենց Սամվել Կարապետյանը, որը Հովիկ Աբրահամյանի տանը կնքված ներիշխանական հաշտության կամ հրադադարի, այսպես ասած, առանցքային միջնորդն էր, որ այդ նպատակի համար ժամանել էր Մոսկվայից:

Բանն այն է, որ այդ հաշտությունը գործնականում Հայաստանի իշխանական համակարգում ձևավորում էր մի իրավիճակ, երբ ըստ էության դրվում էին միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «հեռացման» հիմքերը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի տանը կայացած հաշտության տրամաբանությունը այն էր, որ Գագիկ Ծառուկյանով խաղից դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին թույլ տալով հանգիստ եզրափակել նախագահության երկրորդ ժամկետը:

Իրադարձությունները, սակայն, զարգացան այլ կերպ, և Սերժ Սարգսյանը խաղ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին, արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ըստ էության վերականգնելով նրա թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը, բայց արդեն Սերժ Սարգսյանի թիվ մեկ օլիգարխի:

Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Կարապետյանները մտածում են հակակշռի մասին, քանի որ իշխանության խնդիրը չի կարող լուծվել առանց «թիվ մեկի»: Սակայն ամբողջ հարցն այն է, որ դա ոչ միայն ենթադրում է Ծառուկյանին ֆինանսական հակակշռի ձևավորում, այլև գործնականում և թերևս առաջին հերթին քաղաքական: Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանից Ծառուկյանին հակակշիռ կերտելու համար անհրաժեշտ է քաղաքական նախագիծ՝ Ալեքսանյանի ներքո, որովհետև թիվ մեկ օլիգարխ «ինստիտուտի» ուժը փողը չէ ինքնին, այլ դրա վրա կառուցված քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում