Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանի նոր վատությունը Ուկրաինային և Վրաստանին. ԱլԳ գագաթնաժողովը՝ նոր սկանդալի առաջ

«Ազատություն» ռադիոկայանն օրերս հրապարակել է հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում։ Ըստ հրապարակման՝ ի տարբերություն երկու տարի առաջ Ռիգայում ընդունված համատեղ հայտարարության, այս տարվա նախագծում բավական ընդհանուր են ձևակերպումները տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: Հասցեական չառանձնացնելով որևէ տարածքային վեճ՝ նախագիծը կոչ է անում ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար»,– ասված է փաստաթղթում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ մինչև վերջին պահը Ադրբեջանի կողմից փորձեր են արվելու այս փաստաթղթում փոփոխություններ մտցնել։ Ըստ մեր զրուցակցի՝ արդեն բացառվում է որևէ լուրջ միջամտություն այն դրույթների հետ կապված, որոնք կարող են հակասություն առաջացնել։ «Ակնհայտ է, որ առաջին հերթին Ադրբեջանը փորձում էր տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցը արձանագրել հակամարտության բոլոր գոտիների հետ կապված։ Կարծում եմ՝ դա արդեն չի հաջողվի, որովհետև ԵՄ-ն ունի այնպիսի մոտեցում, որ այս փաստաթուղթը չպետք է կոնֆլիկտային լինի և չպետք է պարունակի որևէ դրույթ, որը հակասում է ստորագրող որևէ կողմի մոտեցումներին։ Այսպիսի վիճահարույց կետերում ԵՄ-ն կփորձի ընդհանուր մոտեցումներով սահմանափակվել, որը նաև բխում է Հայաստանի շահերից՝ այն առումով, որ ԵՄ-ն երբևէ չի եղել հակամարտությունը հաղթահարող գործիքի տեր, համապատասխան հարցերը թողնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ իր դիտարկմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը կարող է Վրաստանում և Ուկրաինայում դժգոհություն առաջացնել։ «Որովհետև, եթե չլիներ Ադրբեջանի ցանկությունը Ղարաբաղի խնդիրը նմանեցնել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Մերձդնեստի խնդիրներին՝ գուցե լինեին այն ձևակերպումները, որոնք ձեռնտու են Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին՝ հնարավոր է՝ ամեն դեպքում տեղ գտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի դիրքորոշումներին, և արդյոք այդ դեպքում Հայաստանը կարող է մի կողմից ստորագրել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր և մյուս կողմից էլ հրաժարվել միանալ հռչակագրին, Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Դա սկանդալ է, եթե որևէ մեկն իր անհամաձայնությունն է հայտնում հռչակագրի դրույթների հետ կապված՝ դա հետագա համագործակցության համար լուրջ խնդիր է։ Դա ոչ մեկին պետք չէ, ընդհանուր ԵՄ քաղաքականությանը լուրջ հարված կլինի, կարծում եմ՝ այդպիսի սկանդալից և հակասական դիրքորոշումներից ձեռնպահ պետք է մնան այն երկրները, որոնք ցանականում են, որ Արևելյան գործընկերությունը հեռանկար կամ ապագա ունենա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում