Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի 2:2 խաղաց Խորվաթիայի հետ:
Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կիսեցին միավորը:
Հիշեցնենք, որ առաջին երկու մրցավեճերում մեր հավաքականը նույնքան հաղթանակ էր տարել և առաջատարների խմբում էր:






































