Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխան ազատ արձակվեց:
Մինչև երեխային մանկապարտեզի շենքից դուրս բերելը հնչել են կրակոցներ, որից հետո ոստիկանության աշխատակիցները շենքից դուրս բերեցին երեխային:
Երեխան տեղափոխվում է հիվանդանոց, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան:







































