Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր՝ հոկտեմբերի 30–ին, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով կամ գրավի դիմաց ազատ արձակել։ Դատավոր Արշակ Վարդանյանը միջնորդությունը մերժել է՝ հիմնավորելով, որ Սամվել Բաբայանը ազատութան մեջ գտնվելով կարող է անօրինական կերպով ազդել դատաքննության ընթացքի վրա։









































