Saturday, 08 06 2024
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Վահե Էնֆիաջյանը կլինի Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահը

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:

Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ այս մասին տեղեկացրեց  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Գևորգ Գորգիսյանը։

«Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի հաստիքում մենք առաջարկեցինք Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, որի համար բավարար ստորագրություններ ունենք,  և շուտով նա կստանձնի այդ պաշտոնը», – ասաց ԱԺ պատգամավորը:

Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաների ներկայիս իրավիճակը, որը, ըստ նրա, բավականին հուսադրող է ի համեմատ տարածաշրջանային պետությունների, այլև մատնանշել են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ոլորտի առավել զարգացումը:

«Առհասարակ, միջազգային հարթությունում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց մեզ համար կարևոր է: Ես ասել եմ, որ եթե մենք բաց սահմաններ ունենայինք և տարածաշրջանում հարևան պետությունների կողմից վարվող քաղաքականությունը չլիներ, անհամեմատ ավելի լավ իրավիճակ կունենայինք, քան այսօր և ոչ միայն այս, այլև այլ բնագավառներում», – ընդգծեց Վահե Էնֆիաջյանը։

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության գլխավոր քարտուղար  Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարը շուրջ 4 տարի Ադրբեջանի ներկայացուցիչ է, ինչը որոշակիորեն անդրադառնում է վեհաժողովի աշխատանքների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում