Saturday, 27 06 2026
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն

Արցախում 7 բազմազավակ ընտանիք նոր տներ ստացան «Հայաստան» հիմնադրամից

Ամեն ամիս վարձ վճարելը, մեկ տան մեջ բարեկամների հետ ապրելը, կենցաղային տարրական պայմաններ չունենալն այլևս խնդիր չէ բազմազավակ ևս 7 ընտանիքի համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2015 և 2016 թվականների Հեռուստամարաթոններին հավաքված հանգանակությունների, ինչպես նաև անհատ բարերարների ֆինանսավորման շնորհիվ շարունակում է Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սեփական տներ նվիրաբերել։

Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, հոկտեմբերի 23-27-ը տներ ստացան Արցախի Ասկերան, Մարտունի, Շահումյան, Հադրութ, Քաշաթաղ շրջանների Նորագյուղ, Վարանդա, Չարեքթար, Խանձաձոր և Վուրգավան գյուղերի բազմազավակ 7 ընտանիքները։ 7 ընտանիքների բնակարանամուտների հովանավորումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների՝ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեանների, Գրիգորյաններ ընտանիքի և Ջերի Թրփանջյանի շնորհիվ։

Նորագյուղում տուն ստացած Շահբազյանների և Վարանդայում տուն ստացած Բաղրյանների ու Մուսայելյանների բարերարը ամերիկահայ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեաններն են։ Անդրանիկ Պաղտասարեանը մեծանուն Քըրք Քըրքորյանից հետո Հիմնադրամին միանվագ նվիրատվություն կատարած ամենախոշոր բարերարն է: Պաղտասարեանի նվիրատվությունների շնորհիվ նաև հնարավոր եղավ կառուցել Հիմնադրամի ամենածավալուն ծրագրերից Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Թալիշում իրականացնել բազմաթիվ ծրագրեր։

Չարեքթար գյուղում Աղաջանյաններն ու Կանդուցները, իսկ Վուրգավանում Գոքորյաններն այսուհետ սեփական հարկի տակ կապրեն ամերիկահայ բարերար Ջերի Թրփանջյանի ֆինանսավորման շնորհիվ։ Ջերի Թրփանջյանը այս տարվա մայիսին հովանավորել էր ևս մեկ բազմազավակ ընտանիքի բնակարանամուտը Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղում։ Թրփանջյանի հովանավորմամբ նաև կառուցվել են մի շարք դպրոցներ Արցախում։

Իսկ Քարամյանների բազմազավակ ընտանիքը Խանձաձորում տուն ստացավ ամերիկահայ բարերարներ Գրիգորյանների ընտանիքի հովանավորությամբ։

Յուրաքանչյուր տուն բաղկացած է 4 սենյակից, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, լիովին կահավորված է, ապահովված է տաք և սառը ջրով, օդափոխության համակարգով։ Տների շինարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին վերահսկել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում