ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցույց է տվել, թե ինչպես են ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատողները զարդարել Սպիտակ տունը՝ ի պատիվ Հելոուինի։ Մելանյան նկարները հրապարակել է իր Instagram-ում։
Բացի այդ, Մելանյան հրավիրել է Մերիլենդ, Վիրջինա նահանգների և Կոլումբիայի շրջանի ավելի քան 20 դպրոցների երեխաներին ու նրանց ծնողներին մասնակցելու Սպիտակ տանը Հելոուինի առիթով անցկացվելիք միջոցառմանը։
«Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տունը կբացի Հարավային մարգագետինը բոլոր տարիքի տեսիլքների ու չար ոգիների համար»,-ասվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում հրապարակված հաղորդագրությունում։











































