Քիմ Քարդաշյանն իր ինսթագրամյան էջում հրապարակել է իր որդու՝ Սեյնթի լուսանկարը «Ֆուտբոլ» գրությամբ շապիկով: Հետևորդները եզրակացրել են, որ Քիմի որդին ռուս դիզայներների հագուստ է կրում:

Մեկնաբանություններում նորաձևության գիտակները գրել են, որ այդպիսի շապիկներ թողարկել են Գոշա Ռուբչինսկին և Adidas-ը: Նշենք, որ երեխայի հայրը՝ Քանյե Ուեսթը, համագործակցում է սպորտային հագուստի բոլորովին այլ ապրանքանիշի հետ, բայց դա Քիմին չի խանգարում որդուն մրցակցի շապիկներ հագցնել:
Լուսանկարը մոտ 1,5 մլն «հավանում» է ստացել:









































