Բելառուսի Պոլոցկ քաղաքում ոստիկանին պատժել են այն բանի համար, որ նա անօթևան կատվին հարվածել է ոտքով։ Այս մասին հայտնում է Tut.by պորտալը։
Նրան հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ նա համացանցում հրապարակված տեսանյութի «հերոս» է դարձել։ Ոստիկանին դուր չի եկել իրեն հետապնդող կատուն, և նա որոշել է աքացիով ազատվել նրանից։
Տղամարդու նկատմամբ նաև վարչական գործ է հարուցվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։









































